Օբաման լիբիացի ապստամբներին օգնության նպատակով 25 մլն դոլար է հատկացրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 27, 2011 9:58

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ կարգադրել է  25 մլն դոլար հատկացնել լիբիացի ապստամբներին: Ենթադրվում է, որ Լիբիայի Ազգային անցումային խորհրդին կփոխանցվեն մարդատար ավտոմեքենաներ, բենզատարներ, “շտապօգնության” ավտոմեքենաներ ու  բժշկական ծանր սարքավորումնե, պաշտպանական հագուստներ, հեռադիտակներ և այլ անհրաժեշտ իրեր: Հատկացված գումարով ապստամբների համար նաև սնունդ է գնվելու: Կարգադրության մեջ ասվում է, որ այդ գումարը չի կարող օգտագործվել ապստամբներին զինելու ու այլ զինամթերք գնելու համար:

Դիտվել է 1140 անգամ:
Print Friendly

Leave a Reply