Արկանզասում փոթորկի հետևանքով 10 մարդ է զոհվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 27, 2011 9:39
Ամերիկյան Արկանզաս նահանգում փոթորկի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել: Նրանցից 6-ին հոսանքը մեքենայով քշել տարել է: Տեղական իշխանությունները բնակչությանը զգուշացրել էին տարածաշրջանին սպառնացող ջրհեղեղի մասին ու կոչել նրանց հեռանալ ցածրադիր վայրերից: Ջրհեղեղի վտանգի մասին խոսվում է նաև օդերևութաբանական տեղեկանքներում: Այժմ տեղական իշխանությունները տարհանել են 1000 մարդու, ովքեր բնակվում էին Պոպլար Բլաֆում գտնվող Սև ծովի ափերի երկայնքով: Բացի Արկանզասից, այժմ արտակարգ իրադրություն է հայտարարվել նաև Իլինոյս, Ինդիանա ու Կենտուկի նահանգներում:






Facebook
Tweet This
Email This Post
