Լիբիան խնդրել է Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 27, 2011 9:11
Լիբիայի իշխանությունները երեկ դիմել են Ռուսաստանին, կոալիցիայի գործողությունները (որոնք լիբիական կողմը գնահատում է որպես արևմտյան ագրեսիա) քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով: Քննարկման ժամանակ առաջ է քաշվելու “գաղութացման ագրեսիայի” հարցը, որն ուղղված է քաղաքացիական օբյեկտների ու Մուամար Քադաֆիի դեմ, խախտելով ՄԱԿ- ի անվտանգության խորհրդի և միջազգային համաձայնության մասին որոշումը: ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Լիբիայի նկատմամբ ՄԱԿ-ի նոր որոշմանը չի աջակցի, եթե տեքստում տեսնի բռնության կիրառման նախադրյալներ:






Facebook
Tweet This
Email This Post
