Շվեյցարիայի հարավում անտառային հրդեհ է բռնկվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 27, 2011 8:52
Խոշոր չափերի հասնող անտառային հրդեհ է բռնկվել Շվեյցարիայի հարավում, Վյեժ քաղաքի մոտ գտնվող Վալ գավառում: Մոտ 100 հա կազմող հրդեհի տարածքում 350 հրշեջ ու 120 զինվորական ուղղաթիռներ փորձում են հանգցնել կրակը: Երեկ երեկոյան ոստիկանությունը հայտարարել է, որ տեսանելի կրակը հնարավոր է եղել մարել, սակայն հրդեհի վերացման մասին դեռևս խոսք չկա, քանի որ ծխացող օջախներ կան: Ուղղաթիռներով տեղանքի ուսումնասիրությունը հետաձգվել է եղանակային վատ պայմանների պատճառով: Հրդեհն առայժմ անհայտ պատճառով բռնկվել է ավտոնորոգման արհեստանոցում, ապա տարածվել տնկարկների կողմը: Հրդեհի տարածմանը նպաստել է ուժեղ քամին:






Facebook
Tweet This
Email This Post
