Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում թթվածնային բալոնն է պայթել. զոհվել է 26-ամյա երիտասարդ
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | April 27, 2011 1:53
Ապրիլի 26-ին` ժամը 14.46-ին Քաջարան քաղաքի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի անվտանգության աշխատակից Ա. Խաչատրյանից ահազանգ է ստացվել, որ կոմբինատի մեխանիկական արտադրամասին հարակից տարածքում տեղի է ունեցել պայթյուն: «Արտակարգ ալիք»-ից հայտնում են, որ ժամը 14.47-ին դեպքի վայր է մեկնել Քաջարան քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների` «Վահրամ և Նորայր» ՍՊԸ-ի կողմից կատարվող եռակցման աշխատանքների ժամանակ` դեռևս չպարզված հանգամանքներում տեղի է ունեցել թթվածնի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով տեղում զոհվել է Իսահակ Մայիլյանը (ծնվ. 1984թ.), իսկ Զորի Բաբայանը (ծնվ. 1986թ.), Էրիկ Գասպարյանը և Տիգրան Շահբազյանը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Կապան քաղաքի հիվանդանոց:
Բժիշկների կողմից Տ. Շահբազյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Զ.Բաբայանի և Է.Գասպարյանի վիճակը` բավարար:






Facebook
Tweet This
Email This Post
