Կրկին ավտովթար

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 26, 2011 16:54

Ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի  Նազիկ Ավդալյանը Գյումրիում ավտովթարի է ենթարկվել և  մարմնական վնասվածքներով տեղափոխվել տեղի հիվանդանոց: Կոտրվածքներ կան նրա մեջքի և կողոսկրերի շրջանում: Ավդալյանը պետք է տեղափոխվի Երևան: Ամենայն հավանականությամբ, նրան վիրահատություն է սպասում: Հիշեցնենք, որ  Նազիկը հունվարի 3-ին Արթիկում ավտովթարի էր ենթարկվել: Մարզուհու վարած «Մերսեդես E 320» մակնիշի ավտոմեքենան բախվել էր Սասունցի  Դավիթ փողոցում գտնվող  պատին: Այն ժամանակ մարզուհին լուրջ վնասվածքներ չէր ստացել, միայն ավտոմեքենան էր վնասվել: Ի դեպ, Նազիկը, 2009-ին աշխարհի չեմպիոն դառնալուց հետո,  երկար ժամանակ մրցահարթակ դուրս չէր գալիս: Վերջին անգամ փետրվարին նա մասնակցել է Հայաստանի առաջնությանը:

Դիտվել է 1295 անգամ:
Print Friendly

Leave a Reply