Իրաքում սպանել են հարյուրավոր միասեռականների

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 18, 2009 9:58

gay-iraqi-deathsԻրաքցի բժիշկների հետ անցակցված հարցազրույցներից պարզվել է, որ մի քանի ամսվա ընթացքում Իրաքում տանջամահ են արվել և սպանվել հարյուրավոր միասեռականներ:  CNN-ը հաղորդում է, որ սպանվածների թիվը դեռ ճշտված չէ:

«Իրաքի ղեկավարները պետք է պաշտպանեն բոլոր իրաքցիներին, ոչ թե թողնեն նրանց անպաշտպան զինված գործակալների առաջ»,- ասել է Սքոթ Լոնգը՝ Նյու Յորքի հոմոսեքսուալների իրավունքները պաշտպանող ծրագրի տնօրենը:

Իրաքի իշխանությունները հաստատում են այն, որ իրենց ժողովուրդը չի ընդունում միասեռականներին, բայց նշում են, որ կառավարությունը չի քաջալերում այդ բռնությունները: Իրաքի կառավարության խոսնակ Ալի Ալ-Դաբբաղը ասել է, որ անհնար է ապահովել հոմոսեքսուալների պաշտպանությունը:

Ըստ ԱՄՆ Մարդու իրավունքների պաշտպանի՝ Իրաքում հարձակվողները ներխուժել են մարդկանց տուն՝ պահանջելով տալ հոմոսեքսուալների անուններ: Ըստ ԱՄՆ օմբուդսմենի`հետապնդումները և կտտանքները համեմատաբար ավելի շատ են եղել Բաղդադին հարակից Սադր քաղաքում:

Հետապնդված հոմոսեքսուալների մի մասը հայտվել է հիվանդանոցներում, մյուսը՝ դիահերձարանում:

Դիտվել է 1509 անգամ:
Print Friendly

Leave a Reply