Յուրի Վարդանյանի առողջական վիճակը կայուն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 26, 2011 14:35

Հայաստանի նախագահի խորհրդական, լեգենդար  ծանրորդ Յուրի Վարդանյանի առողջական վիճակը կայուն է: Այս մասին «Անկախին»-ին տեղեկացրին  Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից: Հիշեցնենք, որ աշխարհի 7-ակի և օլիմպիական խաղերի չեմպիոն Վարդանյանն երկար ժամանակ ապաքինում էր նախորդ տարի ավտովթարի հետևանքով ստացած վնասվածքները, օրերս էլ Մոսկվայում նոր վնասվածք էր ստացել և  վիրահատվել: Այժմ Վարդանյանի առողջական վիճակը կայուն է: Նա  գտնվում է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Դիտվել է 813 անգամ:
Print Friendly

Leave a Reply