Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 87-ամյա կնոջը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 26, 2011 14:22
Ապրիլի 24-ին՝ժամը 19.48-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դ.Դեմիրճյան փողոցի թիվ 40 շենքի 113-րդ բնակարանի բնակչուհին չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին:
Դեպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի պարամեդիկ-փրկարարները:
Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, ննջարանում անօգնական վիճակում հայտնաբերվել է 1924թ.ին ծնված Քնարիկ Մնացականյանը, որին պարամեդիկները ցուցաբերել են առաջին բուժօգնություն :






Facebook
Tweet This
Email This Post
