Ուշուի միջազգային երևանյան մրցաշարն անցկացվեց 7-րդ անգամ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | April 26, 2011 14:26
Երևանում կայացած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ուշուի միջազգային 7-րդ մրցաշարում Հայաստանի և Արցախի մարզիկները հաջող ելույթներ են ունեցան ` նվաճելով 5 ոսկե մեդալ:48 կգ և 52 կգ քաշային կարգերում մրցաշարի հաղթողներ դարձան արցախցիներ Դավիթ Գրիգորյանն ու Ռաֆիկ Հարությունյանը, 56 կգ քաշային կարգում լավագույնը Գառնիկ Հարությունյանն է, 65 կգ քաշային կարգում հաղթեց Սասուն Հայրապետյանը, իսկ 85 կգ քաշային կարգում` Գևորգ Մամոյանը: Մրցաշարում հյուրերից հաջող մրցելույթներ ունեցան Իրանի ներկայացուցիչները: Ջալալ Սաքին հաղթեց 70 կգ քաշայիննների պայքարում, Խոսրով Մինուն լավագույնն է 75 կգ քաշային կարգում, իսկ Ամին Համշիդին և Գոլան Ռեզա Էբրահիմին հաղթեցին համապատասխանաբար` 90 կգ և 95 կգ քաշային կարգերում: 60 կգ քաշային կարգում հավասարը չունեցավ ռուսաստանցի Էլդար Դայբուլովը:






Facebook
Tweet This
Email This Post
