Քոչինյան փողոցում պայթել է մեքենայի գազի բալոնը, վարորդը մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 26, 2011 14:08
Ապրիլի 23-ին՝ժամը 17.03-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոմայրուղու 34-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Դեռևս չպարզված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 15 ՕՕ 984 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել հողաթմբին և շրջվել, ինչի հետևանքով ուղևորներ, Երևան քաղաքի բնակիչներ`1985թ.-ին ծնված Արման Հովսեփյանը և1986թ.-ին ծնված Թագուհի Թեգնեյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Չարենցավան քաղաքի հիվանդանոց: Արման Հովսեփյանը հիվանդանոցում մահացել է, իսկ Թագուհի Թեգնեյանը տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ապրիլի 23-ին՝ ժամը 21.57-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 12 շենքի հարակից տարածքում տեղի է ունեցել ավտովթար և հրդեհի բռնկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են Խաչիկ Դադոյանին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի Տ 0975 պետհամարանիշի և Զորիկ Գրիգորյանին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 31 ԼՍ 799 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում: Վթարի հետևանքով վարորդները ստացել են ոտքերի ջարդվածքներ: Տուժածները տեղափոխվել են Գավառ քաղաքի հիվանդանոց: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.13-ին, մարվել`22.20-ին: «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ, իսկ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայում այրվել է առջևի հատվածը և սրահը` մասամբ: Խ.Դադոյանի առողջական վիճակը ծանր է, իսկ Զ.Գրիգորյանինը` բավարար:
Ապրիլի 24-ին՝ժամը 01.23-ին ,ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին` Պուշկինի լեռնանցքի հարակից տարածքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կանչի վայրում այրվող ավտոմեքենա չի հայտնաբերվել: Տեղեկատվություն է ստացվել, որ այրված ավտոմեքենան հայտնաբերվել է Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ում: Տեղում պարզվել է, որ ճանապարհից դուրս` 6-7 մ հեռավորության վրա, հայտնաբերվել է ամբողջությամբ այրված «ՎԱԶ-2107» մակնիշի 8125 Տ պետհամարանիշի ավտոմեքենա, որում գտնվել է այրված դի: Հրշեջ-փրկարարների կողմից կատարվել են հովացման աշխատանքներ: Դեպքով զբաղվում են են ոստիկանության օպերատիվ խմբերը:
Նույն օրը՝ժամը 09.02-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի և Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի պարամեդիկ-փրկարարները: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 50 ՕՕ 257 պետհամարանիշի (վարորդ՝ Վ.Մելքոնյան, ծնվ. 1960թ.) և «Էրո+» տաքսի ծառայության «ՎԱԶ-2107» մակնիշի Տ 7398 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Վ.Մելքոնյանը և տաքսու ուղևոր,1981թ.-ին ծնված Հ.Վարդանյանը տեղափոխվել են Երևան քաղաքի Մ.Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս են գրվել:
Նույն օրը՝ժամը 16.23-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Գ.Չաուշի և Մելքումովի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել է տարածքի մաքրում` վառելիքաքսուկային նյութերից: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Մերսեդես C 180» մակնիշի 10 ԼԼ 310 պետհամարանիշի և «Մերսեդես G» մակնիշի առանց պետհամարանիշի (վարորդ Գ.Մելիքյան, ծնվ. 1989թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես G» մակնիշի ավտոմեքենան շրջվել է: «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենայի վարորդ ,1970թ.-ին ծնված Ալվարդ Թամիրյանը և ուղևոր,1961թ.-ին ծնված Արփիկ Թամիրյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ Ալվարդ Թամիրյանը մահացել է, իսկ Արփիկ Թամիրյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Ապրիլի 25-ին՝ ժամը 07.25-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում` տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը: Դեռևս չպարզված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 03 ՏՕ 029 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի սյանը: Փրկարարների ուժերով վարորդը (մոտ 45 տարեկան, ինքնությունը չի պարզվել) դուրս է բերվել և շտապօգնության աշխատակիցների կողմից տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Նույն օրը ՝ժամը 22.09-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քոչինյան փողոցի թիվ 1 շենքի հարակից տարածքում ավտոմեքենայի գազի բալոնը պայթել է և ավտոմեքենայից վարորդի դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի պարամեդիկ-փրկարարները: Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 02 ՍՏ 993 պետհամարանիշի ավտոմեքենայի գազի բալոնը պայթել է, ինչի հետևանքով վարորդ, Երևան քաղաքի Ջրվեժ բանավանի 5-րդ շենքի թիվ 38 բնակարանի բնակիչ,1959թ.-ին ծնված Հովսեփ Նազարյանը տեղում մահացել է: Պայթյունի հետևանքով վնասվել են մոտակայքում կայանած «Օպել Վեկտրա» մակնիշի 09ՏՕ811 պետհամարանիշի ավտոմեքենան և հարևանությամբ գտնվող շինանյութի խանութի ապակիները: Փրկարարների կողմից ավտոմեքենայից դուրս է բերվել Հ. Նազարյանի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:






Facebook
Tweet This
Email This Post
