Հրդեհ` նախկին գիշերօթիկում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 26, 2011 13:51

Ապրիլի 23-ին՝ժամը 11.37-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հ.Ներսիսյան փողոցի թիվ 5 հասցեում` նախկին գիշերօթիկ դպրոցի տարածքում:

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել վեց  մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, 2 ջրատար, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ եվ պարամեդիկ-փրկարարների խումբը,փրկարական ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.20-ին, մարվել` 12.49-ին:

Ամբողջությամբ այրվել է երկհարկանի շենքը` 900 քմ մակերեսով:

Դիտվել է 842 անգամ:
Print Friendly

Leave a Reply