Բնակարանում գտել են 71-ամյա կնոջ դի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 26, 2011 13:45
Ապրիլի 22-ին ժամը 11.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 56 շենքի 23-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամանային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբի պարամեդիկները և փրկարար ուժերի վարչության հերթապահ խումբը:
Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1940թ. ծնված Իրինա Սոխիկյանի դին:






Facebook
Tweet This
Email This Post
