Հանրային կապերի և տեղեկատվության ազատության վերաբերյալ դասընթաց պաշտպանության նախարարությունում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 26, 2011 13:28

ՀՀ պաշտպանության նախարարությունում ապրիլի 26-ին մեկնարկել է Հանրային կապերի և տեղեկատվության ազատության վերաբերյալ երկօրյա դասընթացը, որին մասնակցում են նախարարության հանրային կապերի և տեղեկատվական քաղաքականության իրականացմանը ներգրավված աշխատակիցներ:

Դասընթացը կազմակերպվել է պաշտպանության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ: Երկօրյա դասընթացի ընթացքում հայաստանյան և միջազգային փորձագետները հանդես կգան տեղեկատվության ազատության և տեղեկատվական անվտանգության խնդիրների, ինչպես նաև պաշտպանության ոլորտում տեղեկատվական քաղաքականության միջազգային փորձի վերաբերյալ դասախոսություններով:

Դիտվել է 956 անգամ:
Print Friendly

Leave a Reply