Կանանց կազմվածքի լավագույն սրբագրիչը

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Օրվա լուր | | April 26, 2011 12:46

Նորաձևության գիտակները կարծում են, որ յուրաքանչյուր հասարակության մեջ հագուստը կնոջ և տղամարդու  դերաբաշխումը ցուցադրելու միջոց է եղել: Ժամանակի հետ ֆեմինիստական շաժումն ու  սեռային իրավահավասարության պայքարը ակնհայտ  փոփոխություն մտցրեցին կանացի հագուստի մոդելավորման ոլորտում:  Ի դեպ, վերին ինկվիզիցիան ժամանակին հրկիզման էր ենթարկում այն կանանց, ովքեր տղամարդու տաբատ էին հագնում: XIX դարում տաբատով կանանց նկատմամբ վերաբերմունքն ավելի  ներողամիտ դարձավ, իսկ տարիներ անց օքսֆորդյան  հավաքույթներից մեկում բարձրաշխարհիկ կանայք կազմակերպեցին մի բանկետ, որը փաստորեն բողոք-ակցիա էր ընդդեմ լայն ու անհարմար հագուստների, կորսետների ու զգեստների: Ի վերջո, նման հագուստը խեղճ կանանց համար տարրական զբոսանքը իսկական տաջանք էր դարձնում:  Իսկ այսօր ահա տղամարդու տաբատը դարձել է կանանց զգեստապահարանի անբաժան մասը: Հիմա անկարելի է անգամ պատկերացնել մեզ առանց տաբատի, քանի որ անչափ հարմար է ու միաժամանակ գեղեցիկ: Ցուրտ եղանակին, արշավներին, անգամ գործնական հանդիպումներին տաբատը լավագույն լուծումն է:

Այսօր ցանկացած աղջիկ կամ կին կարող է իր ճաշակին համապատասխան տաբատ հագնել: Բայց զուտ հագուստ լինելով չէ, որ սպառվում է տաբատի գործառույթը. ճիշտ ընտրված տաբատը կարող է թաքցնել ձեր կառուցվածքի թերությունները, նաև հակառակն անել, եթե այն սխալ է ընտրված:

Ասենք, թմբլիկ կանանց խորհուրդ չի տրվում հագնել բարակ կտորներից կարված կիպ տաբատներ: Եթե  նրանք չեն ցանկանում ի ցույց դնել իրենց մարմնի  բոլոր թերությունները, ապա լավ լուծում է պինդ կտորից կարված տաբատը, կամ, ասենք, ցածրահասակ կանանց սազական է սև կամ մուգ կտորից կարված դասական ոճի տաբատը, որը վիզուալ կարող է երկարոտն դարձնել հագնողին: Կարճ ասած, ցանկացած կին ունի իր մեծ ու փոքր թերությունները, և տաբատով կարելի է խելամտորեն թաքցնել դրանք:

ԵՎ այսպես, նշեմ այն թերությունները, որոնք կարելի է ծածկել տաբատով.

  1. անհամաչափ երկար ոտքերը,
  2. ցածր հասակն ու կարճ ոտքերը,
  3. լայն ազդրերը,
  4. չընդգծված գոտկատեղը կամ, այսպես ասած, ուղիղ  կազմվածքը:

Այսքան մեծ օգտակար գործողության գործակցի դեպքում ինչպես հրաժարվել տաբատից, պարզապես պետք է հիշել. տաբատը ոչ միայն հարմարավետ հագուստի միջոց է, այլև ձեր կազմվածքի լավագույն  սրբագրիչը:

Մարի Խաչատրյան

Դիտվել է 1387 անգամ:
Print Friendly

Leave a Reply