Չեռնոբիլյան աղետը ժամանակից շուտ ծերացման պատճառ է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 26, 2011 11:49

Աղետի ժամանակ Չեռնոբիլյան ԱԷԿ-ում  ներկա գտնված գիտնականները երկու անգամ արագ են ծերանում: Նյարդաֆիզիոլոգիական և նյարդավիրաբուժական ինստիտուտների տվյալներով, աղետի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցածները տառապում են ուղեղի ժամանակից շուտ ծերացման ախտանիշով: Սուր ճառագայթային հիվանդությունով 190 հազարից հիվանդացել է 237  մարդ, սակայն նրանց մոտ  առողջական խնդիրները սկսվել են մի քանի տարի անց:

Պարզվել է, որ վթարի ժամանակ ԱԷԿ-ում գտնվածների  օրգանիզմում ախտահարվել են  բոլոր` սիրտանոթային, ներզատիչ, իմունային, հենաշարժողական համակարգերը: Գիտնականները  20 տարի հետազոտել են 200 տուժածի ու  եզրակացրել, որ այդ մարդիկ չեն կարողանում մասնագիտական գործունեությամբ զբաղվել:

Դիտվել է 1045 անգամ:
Print Friendly

Leave a Reply