Պատանությունն ու ծերությունը կյանքի ամենաերջանիկ փուլերն են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 26, 2011 10:15

«Դուք ցանկանում էիք ամեն ինչ ու դուք ունեցաք ամեն ինչ, իսկ հիմա փնթփնթան եք ու ամեն ինչից դժգոհ»: Համենայն դեպս այսպիսին են բելգիացի գիտնականների կատարած հետազոտությունների արդյունքները: Նրանք ուսումնասիրությամբ պարզել են, որ միջին տարիքում երջանկության էական նվազում է  նկատվում: Երբ մարդիկ երիտասարդ են, նրանք էներգիայով և լավատեսությամբ  լի են , ինչը  փոխվում է 30-ի մոտ: Սակայն կա մի լավ նորություն. 50-ից հետո վերադառնում են այն զգացումները, որոնք մենք ունեցել ենք պատանության տարիներին: Թե ինչն է միջին տարիքի դժգոհությունների պատճառը,  գիտնականները ենթադրում են, որ այդ տարիքում շատերն են հույսները դնում ձեզ վրա: Այդ տարիներին պետք է  ուշադրություն հատկացնել հասունացող երեխաներին ու ծերացող ծնողներին:

Դիտվել է 1103 անգամ:
Print Friendly

Leave a Reply