Ինտելեկտն ու արտաքինը փոխկապակցված են
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 26, 2011 9:47
Ժամանակակից գիտությանը հաջողվել է ոչ միայն պարզել ինտելեկտուալ զարգացման ու մարդու արտաքին տվյալների կապը, այլև հերքել այն տարածված կարծիքը, թե կինը չի կարող լինել և գեղեցիկ , և խելացի:
Մեծ Բրիտանիայի մասնագետները հայտարարել են, որ ինտելեկտուալ զարգացման մակարդակը բարձր է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն վառ, ուշագրավ արտաքին, և գրավիչ են հակառակ սեռի ներկայացուցիչների համար: Այս հետազոտության հեղինակները նշել են, որ գեղեցիկ կանայք ու տղամարդիկ ոչ միայն ինտելեկտուալ զարգացման բարձր մակարդակ ունեն, այլև կարողանում են տեսական գիտելիքները գործնականում կիրառել, բացի այդ նրանք վստահաբար նորանոր բարձունքներ են գրավում, ինչն իրենց կյանքի հաջողության հիմքն է կազմում:






Facebook
Tweet This
Email This Post
