Ամերիկյան Յուտա նահանգում գտնվել է բացառիկ ինկունաբուլա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 26, 2011 9:10

Յուտա նահանգի Սենդի քաղաքում հայտնաբերվել է   բացառիկ ինկունաբուլա ` Գերմանիայում 1493-ին հրատարակված «Նյուրնբերգյան քրոնիկա»: Ներկայումս աշխարհում այդ գրքի  մոտ 700 նմուշօրինակ է հաշվվում: Գիրքը պատահաբար հայտնաբերել է Սոլթ Լեյք Սիթիից Քեն Սանդերսը  տեղական թանգարանի համար միջոցների հավաքման միջոցառման ժամանակ: Գրքի տերը (գիրքը նրան փոխանցվել է ժատանգաբար), չի պատկերացրել, թե ինչ գանձ ունի: Սանդերսի խոսքով`  ինքն ապշած էր, որ այդպիսի գիրքը գտնվում է  Ամերիկայի արևմուտքում գտնվող քաղաքում: Գրքի  էջերի կեսից ավելին պակասում է, սակայն գիրքն այնքան թանկարժեք է, որ դա այնքան էլ կարևոր չէ.«Յուրաքանչյուր բուքինիստ երազում է այդ գրքից գոնե մեկ էջ ձեռք բերելու մասին»: Նմանատիպ գրքի արժեքը, եթե այն գերազանց վիճակում է , հասնում է 1 մլն դոլարի: 2010-ին  լավ պահպանված «Նյուրնբերգյան քրոնիկա» է վաճառվել Լոնդոնում 850 հազար դոլարով: Այս գտածոյի արժեքը հասնում է 50 հազարի:

«Նյուրնբերգյան քրոնիկան»գրել է Հարթման Շեդելը և հրատարակել է Անտոն Կոբերբերգը: Այն համարվում է   առաջին պատկերազարդ գրքերից մեկը` գրահրատակության հայտնագործությունից սկսած (ունի ավելի քան 2 հազար պատկերազարդում): Սա պատմական գիրք է, որն ընդգրկում է  աշխարհի արարումից մինչև XV դարը: Առանձնահատուկ է այն առումով, որ շատ եվրոպական քաղաքների մանրամասն քարտեզներ են զետեղված:

Դիտվել է 1098 անգամ:
Print Friendly

Leave a Reply