Մեծ Բրիտանիայում զոհվել է 23-ամյա «միջուկ-մարդը»
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 26, 2011 8:36
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել երկուշաբթի` Զատկի տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ, Քենթ կոմսությունում: Հնարքը կատարվելւու էր «Սքոթ Մեյի հնարքների շոուի» ժամանակ: Երիտասարդին բաց էին թողել 12 մ բարձրությունից ու նա ընկավ գետնին` անվտանգության ցանցի վրա վայէջքի փոխարեն: Նախնական վարկածի համաձայն, անվտանգության ցանցը պատռվել է: Շոուն դիտել է մի քանի հարյուր մարդ: Դեպքից անմիջապես հետո երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց, ուր նա մահացել է: Առաջին անգամ «միջուկ-մարդ» հնարքը կատարվել է Մեծ Բրիտանիայում 1870-ից: Այդ ժամանակից ի վեր, այս հնարքի կատարման ժամանակ զոհվել է 30 մարդ ու հիմնականում ցանցից դուրս ընկնելու պատճառով:






Facebook
Tweet This
Email This Post
