Նոր Ջուղան իր խրոխտ ձայնը միացրեց համայն հայութեան պահանջատիրական ձայնին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 26, 2011 0:12

Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցի առիթով երէկ՝ ապրիլի 24-ի երեկոյեան ժամը 7։30-ին, Նոր Ջուղայի պահանջատէր հայորդիների խուռներամ մասնակցութեամբ, Ս. Ստեփանոս եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանի, տեղի ունեցաւ հսկումի արարողութիւն: Այնուհետեւ մեկնարկեց աւանդական ցոյցը՝ մոմերով երթը եւ ներկաները, առաջնորդութեամբ Սրբազան Հօր, հոգեւորականց դասի, Հայ Դատի յանձնախմբի ու ազգային մարմինների անդամների, վառւած մոմերը ձեռքներում, շարժւեցին դէպի Ս. Ամենափրկիչ վանք, ուր Հայոց Մեծ Եղեռնի զոհերի յուշարձանի մօտ տեղի ունեցաւ բողոքի համահաւաք, մոմավառութիւն եւ ծաղիկների մատուցում: Բողոքի համահաւաքի ընթացքում ելոյթներ ունեցան՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը, Սպահանի հայոց Թեմական խորհրդի ատենապետ Նոէլ Մինասեանը եւ Հայոց Ցեղասպանութեան 96-րդ տարելիցի ոգեկոչման Նոր Ջուղայի յանձնախմբի անդամ Ռուբէն Խաչիկ Գրիգորեանը:

Բողոքի համահաւաքին յաջորդեց «Ռուբէն» Երիտ. միութեան նախաձեռնութեամբ կազմակերպւած բաց զրուցարանը (talk show), ուր համայնքի երիտասարդները առիթ ունեցան sms քւէարկութիւններով եւ բանաւոր արտայայտութիւններով իրենց տեսակէտներն ու առաջարկները յայտնել Հայ Դատի արդարացի լուծման, Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով առաջացած կորուստների եւ Ցեղասպանութեան փաստն ուրանալու Թուրքիայի պատճառաբանութիւնների մասին։

«ԱԼԻՔ» օրաթերթ
25
ապրիլի 2011 թ.

Դիտվել է 1088 անգամ:
Print Friendly

Leave a Reply