Ուրալում կատուն տիրուհուց գողացել է ոսկյա զարդերը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 25, 2011 20:31

Կատուն իր տիրուհուց գողացել էր 90 500 ռուբլի արժողությամբ  ոսկյա զարդեր: Դեպքը տեղի է ունեցել Կամենսկ-Ուրալսկում, մի քանի օր առաջ: Գողության մասին 46-ամյա տիրուհին հայտնեց ներքին գործերի բաժին: Կինը ենթադրում էր, որ նրան ինչ որ մեկը թալանել է: Սակայն իրավապաշտպանները տեղ հասնելուն պես ոչ մի թալանի հետք չհայտնաբերեցին: Առաջ քաշվեց այն վարկածը, որ զարդերը հարազատներից ու մտերիմներից ինչ-որ մեկն է  թալանել, ով տան բանալի է ունեցել: Պարզվեց, որ զարդերի անհետացման մեջ մեղավոր է կատուն:  Մի օր տանտիրուհին նկատեց, որ իր փիսոն ատամներով բռնած ոսկյա մատանի է տանում. հետևելով նրան, հայտնաբերեց ոսկեղենը տան տարբեր անկյուններում պահված: Երբ հանցագործությունը պարզվեց, կինը զանգահարեց միլիցիա ու հայտնեց, որ գողոնն “առգրավվել” է: Երբվանից է փիսոյի մեջ այդ վատ սովորությունն արմատավորվել` տիրուհուն հայտնի չէ:

Դիտվել է 1295 անգամ:
Print Friendly

Leave a Reply