Ֆրանսիայի Սարսել քաղաքում բացվել է «Միսակ Մանուշյանը եւ հայերը դիմադրության շարժման մեջ» խորագրով ցուցահանդեսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 25, 2011 19:06

Ապրիլի 14-ին փարիզամերձ Սարսել քաղաքի հանդիսությունների սրահում բացվեց «Միսակ Մանուշյանը եւ հայերը դիմադրության շարժման մեջ» խորագրով ցուցահանդեսը: Հայաստանի անկախության 20-ամյա տարելիցին նվիրված այս ցուցահանդեսը Սարսելի քաղաքապետարանի եւ Ֆրանսահայ նախկին ռազմիկների եւ դիմադրականների միության համատեղ նախաձեռնությունն էր: Բացման արարողությանը ներկա էին Սարսելի քաղաքապետ, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին /François PUPONNI/ եւ քաղաքային խորհրդի անդամներ, Ֆրանսահայ նախկին ռազմիկների եւ դիմադրականների միության նախագահ Անտուան Բաղդիկյանը եւ միության անդամները, Սարսելի եւ մոտակա քաղաքների հայ համայնքների ներկայացուցիչները:

Խմբի գործունեության մասին Մանուշյանի խմբի նախկին անդամ Արսեն Չաքարյանի վկայություններից հետո ելույթներով հանդես եկան Ֆրանսահայ նախկին ռազմիկների եւ դիմադրականների միության նախագահը, Սարսելի քաղաքապետը եւ ՀՀ դեսպանության ներկայացուցիչը:

Դիտվել է 1550 անգամ:
Print Friendly

Leave a Reply