Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մոնտեվիդեոյում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 25, 2011 16:40

Ապրիլի 24-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի «Արմենիա» անունը կրող հրապարակում տեղի է ունեցել միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին:

Միջոցառմանը, որի նախաձեռնողն էր «Ուրուգվահայ բազմամիութենական կազմակերպությունը», մասնակցել են Մոնտեվիդեոյի հայկական բոլոր կառույցները, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, խորհրդարանի Ուրուգվայ-Հայաստան բարեկամության խմբի անդամներ, Մոնտեվիդեոյում հավատարմագրված դիվանագետներ, բազմաթիվ լրագրողներ:

Հանդիսության գլխավոր բանախոսներն են եղել Մոնտեվիդեոյի քաղաքապետ Անա Օլիվերան և վերջերս Թուրքիայի իշխանությունների դեմ դատական հայցը շահած արգենտինահայ Գրեգորիո Հայրապետյանը:

Դիտվել է 959 անգամ:
Print Friendly

Leave a Reply