Քադաֆիի վարչակարգից տուժած գերմանացիները Լիբիայից մի քանի մլն-ի հասնող փոխհատուցում են պահանջում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 25, 2011 15:41
Լիբիայի հատուկ ծռայությունների կազմակերպած ահաբեկչական գործողություններից տուժած գերմանացիներն իրենց կառավարությունից պահանջել են Մուամար Քադաֆիի` ԳԴՀ-ի բանկերում սառեցված հաշիվներից 2 մլրդ եվրո հատկացնել որպես փոխհատուցում:
Խոսքը բեռլինյան La Belle դիսկոտեկում 1986-ի ապրիլի 5-ին կատարված ահաբեկչության մասին է: Արևմտյան Բեռլինում գտնվող դիսկոտեկը ԱՄՆ զինծառայողների սիրած ժամանցի վայրերից էր: Ահաբեկչության գիշերն այնտեղ 500 մարդ կար: Ռումբի պայթյունից զոհվեց 2 ամերիկացի զինծառայող և մեկ թրքուհի: 28-ը տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ ստացան, իսկ 250-ին էլ ականջի թմբկաթաղանթը վնասվեց: Փաստաբանները կարծում են, որ Գերմանիայի տուժած 202 քաղաքացուն ու զոհված թրքուհու բարեկամներին 600 մլն փոխհատուցում է հասնում:
Փոխհատուցումների մասին պահանջներն ակտիվացել են այն բանից հետո, երբ հարց առաջացավ, թե ինչ պետք է արվի գերմանական բանկերում Քադաֆիի սառեցված հաշիվների հետ: Մինչ այդ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում էր դրանք տրամադրել ՄԱԿ-ին` Լիբիայի բնակչությանը որպես հումանիտար օգնություն տրամադրելու նպատակով:






Facebook
Tweet This
Email This Post
