Արտգործնախարարն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Անելի Էնոքսոնին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 25, 2011 15:20

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Շվեդիայի խորհրդարանի (Ռիկստագի) Շվեդիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Անելի Էնոքսոնին և խմբի անդամ Կառլ Ֆրեդրիկ Մալմին:
Ողջունելով հյուրերին նախարար Նալբանդյանը կարեւորեց շվեդ պատգամավորների գործունեությունը հայ-շվեդական հարաբերությունների ամրապնդման եւ ընդլայնման գործում՝ ընդգծելով խորհրդարանական ձեւաչափի կարեւոր նշանակությունը միջպետական փոխգործակցության զարգացման համար:

Էդվարդ Նալբանդյանը նաեւ բարձր է գնահատել անցյալ տարի Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւն ընդունելու գործում բարեկամական խմբի ներդրումը:

Շվեդ խորհրդարանականները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար, որին արժանացել են Հայաստանում:  Նրանք վստահեցրեցին, որ շարունակելու են իրենց նպաստը բերել Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Հյուրերի խնդրանքով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղղությունները, ԵՄ հետ Հայաստանի համագործակցությունը, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ  ՀՀ դիրքորոշումները:

Դիտվել է 1168 անգամ:
Print Friendly

Leave a Reply