«Ալ-քաիդա»-ն կոչ է անում ընդդիմանալ «ոճրագործ» Օբամայի Եգիպտոս այցին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 3, 2009 17:06

alqaida«Ալ-քաիդա» ահաբեկչական ցանցի 2-րդ դեմքը` Այման Ալ-Զավահիրին իսլամական ինտերնետային կայքերից մեկում տեղադրված ձայնային հաղորդագրությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային «ոճրագործ» է անվանել և կոչ արել եգիպտացիներին ընդդիմանալ նրա այցին Կահիրե: «Օբամայի արյունոտ նամակներն իսլամական աշխարհին հասկանալի են: Նա շարունակում է խաչարկրաց արշավանքները Իրաքում, Աֆղանստանում, Պակիստանում և Սոմալիում»,-հայտարարել է ծնունդով եգիպտացի ահաբեկիչը` Եգիպտոսի պաշտոնյաներին անվանելով «ամերիկյան պատերազմական մեքենայի ստրուկներ»: Բարաք Օբաման հունիսի 4-ին կայցելի Եգիպտոս և հատուկ ընդարձակ ուղերձ կհղի իսլամական աշխարհին:

Al-Jazeera

Դիտվել է 1270 անգամ:
Print Friendly

Leave a Reply