Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո Նիդերլանդների Ալմելո քաղաքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 25, 2011 14:41

Ապրիլի 22-ին Նիդերլանդների Ալմելո հայաշատ քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո, որը կազմակերպվել էր Ալմելոյի Հայ առաքելական եկեղեցու խորհրդի, Ալմելոյի հայ մարմնակրթական ընդհանուր միության /ՀՄԸՄ/ և Հոլանդիայի Հայ դատի հանձնախմբի կողմից:

Հուշ-երեկոյի սկզբում մասնակիցներն իրենց հարգանքը մատուցեցին Եղեռնի զոհերի հիշատակին` ծաղկեպսակներ տեղադրելով 1915թ. զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ: Ներկաներին իր ուղերձը հղեց Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը` անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու ժխտողականության մերժման անհրաժեշտությանը և միջազգային հանրության պատասխանատվությանը` կանխելու նման հանցագործությունների կրկնությունը` համապատասխան դասերը քաղելով Մեծ եղեռնից: Նա իր խոսքում նշեց, որ «Մենք պարտավորություն ունենք թե՛ մեր նախնիների հիշողության, և թե՛ ապագա սերնդի հանդեպ, և մենք չենք կարող խուսափել դրանցից որևէ մեկից: Մենք այլընտրանք չունենք և պետք է հաստատակամ լինենք կառուցելու բարգավաճող երկիր, որպեսզի մեր հարգանքը մատուցենք ցեղասպանության զոհերի հիշատակին ու պատվենք վերապրածներին, որ ամենադաժան փորձություններով անցան մեր ապագայի հիմքերը դնելով»:

Հուշ-երեկոյին, որին ներկա էին նաև Ալմելոյի քաղաքապետարանի ներկայացուցիչները, ելույթներ ունեցան Բոխումի Ռուհր համալսարանի Սփյուռքի և ցեղասպանության ինստիտուտի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Միհրան Դաբաղը, Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի կենտրոնի նախկին նախագահ, դոկտոր-պրոֆեսոր Բայենը, Գերմանիայի «Արմենիենհիլֆե» կազմակերպության նախագահ, դոկտոր Գունտեր Բրինկմանը, Ալմելոյի Եկեղեցիների խորհրդի անդամ Յաապ վան Սելիմը:

Դասական երաժշտության կատարմամբ հուշ-երեկոյի ընթացքում հանդես եկավ Դեվենթերի սիմֆոնիկ նվագախումբը` Արմենակ Արմենակյանի ղեկավարմամբ: ՀՄԸՄ սկաուտները կատարեցին ազգագրական երգեր:

Դիտվել է 1054 անգամ:
Print Friendly

Leave a Reply