Ծամոն ծամելը փչացնում է ատամներն ու վնասում ստամոքսին

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 24, 2009 18:22

163904211_56c5afd68aԾամոն կարող են ծամել միայն առողջ ատամներ ունեցող մարդիկ, այն էլ` օրվա մեջ 20 րոպեից ոչ շատ: Ատամնաբույժ Արտեմ Նիկողոսյանն ասում է, որ մենք մեր ատամները վնասում ենք ծամոն ծամելուց ու հատկապես գունավոր ծամոններից. նրանց մեջ քիմիական հավելումներ կան, որոնք քայքայում են ատամները, կամուրջները, շապիկները:

«Ամերիկայում մի քանի տարի առաջ օրենք ընդունվեց և արգելվեց ծամոնը գետնին գցել: Սա արվեց  էկոլոգիական նկատառումներով, քանի որ փողոցներում ասֆալտը պատված է ծամոններով: Բժիշկները նաև ապացուցել են, որ ծամոնը կարող է առաջացնել կախվածություն, բթացնում է ուշադրությունը, թուլացում է մտածողության պրոցեսը, իջնում է ինտելեկտի մակարդակը»,-ասում է Նիկողոսյանը:

Սովորաբար ծամոն ծամում են ուտելուց հետո` ատամները և բերանը մաքրելու համար. «Ծամոն պետք չի ծամել ուտելուց առաջ, եթե ծամում եք միայն 5 րոպե, քանի որ ծամելիս առաջանում են մարսողական ֆերմենտներ և սկսում է մարսողության գործընթացը, այս դեպքում, եթե բան չի մտնում ստամոքս, թթուն ազդում է լորձաթաղաթի վրա, գրգռվում է ստամոքսի պատերը»:

Ատամնաբույժն ասում է, որ տևական ծամոն ծամելը չափից դուրս գերլարում է առաջացնում ծամիչ մկանների համար, առաջացնում է նաև աէրոֆագիս (ավելորդ  օդ է ներս անցնում) :

«Կարելի է ծամել միայն սպիտակ ծամոն` այն էլ անշաքար, երբ ծամում եք չեք պատկերացնում, որ մեծ վնաս եք հասցնում Ձեր առողջությանը»,-ասում է Նիկոսղոսյանը:

Ըստ նրա`վնասակար է նաև  ծամոն կուլ տալը, որը  տարածված երևույթ է. կուլ տված ծամոնը մնում է աղիների մեջ, որի պատճառով առաջանում է լուծ, ցավ որովայնում, մետեորիզմ (գազեր):

Դիտվել է 1839 անգամ:
Print Friendly

Leave a Reply