Կլոր սեղան` նվիրված Հեղինակային իրավունքի և մտավոր սեփականության համաշխարհային օրերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 25, 2011 14:37

Վաղը` ապրիլի 26-ին, ժամը 11-ին ՄԱԿ-ի դահլիճում տեղի կունենա  Գրքի և հեղինակային իրավունքի ու Մտավոր սեփականության համաշխարհային օրերին նվիրված կլոր սեղան քննարկում

Միջոցառումը նվիրված է Գրքի և հեղինակային իրավունքի ու Մտավոր սեփականության համաշխարհային օրերին: Այն նպատակ ունի բարձրացնել իրազեկվածությունն այն մասին, թե ինչ ազդեցություն ունեն ամենօրյա կյանքում արտոնագրերը, հեղինակային իրավունքը, ապրանքանիշն ու ձևավորումը: Եվ նպատակն է նաև բարձրացնել ըմբռնումն այն մասին, թե ինչպես է մտավոր սեփականության իրավունքները պաշտպանելը խթանում ստեղծագործ միտքն ու նորարարությունը և խրախուսում հարգանքը մյուսների իրավուքների նկատմամբ:

Միջոցառմանը կմասնակցեն Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՄԱԿ-ի տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն և այլոք:

Դիտվել է 789 անգամ:
Print Friendly

Leave a Reply