«Ֆուկուսիմա-1»-ի բետոնե աղբի ռադիոակտիվությունը նորմը գերազանցում է 4,5 մլն անգամ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 25, 2011 12:54

«Ֆուկուսիմա-1»-ի  3-րդ ռեակտորի մոտ բետոնե մնացորդների ռադիացիոն մակարդակը մարդու համար թույլատրելիի սահմանը գերազանցում է  4,5 մլն անգամ: TEPCO-ի տվյալներով  այն  հասնում է ժամում 900 միլիզիվերտի:  Բետոնի  ռադիոակտիվ մնացորդները հավաքելու նպատակով Պաշտպանության նախարարությունն արդեն երկու զրահամեքենա է տրամադրել: Երեկ հայտնել են, որ ռադիոակտիվ աղբի ու ավերակների հավաքման աշխատանքները կավարտվեն հուլիսին: Ներկայումս այնտեղ աշխատում են հեռակառավարվող հավաքող մեքենաները: Դեռևս որոշված չէ, թե այդ աղբն ուր է տարվելու:

Դիտվել է 1297 անգամ:
Print Friendly

Leave a Reply