Կոկաինով բեռնված ինքնաթիռն ընկել է լիճը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 25, 2011 11:24

ԱՄՆ-ի հյուսիսում գտնվող Նյու Մեքսիկոյում թմրավաճառների կոկաին տեղափոխող ինքնաթիռը վթարվել է: Վթարի մասին ոստիկանությանը հայտնել են տեղի ձկնորսները, որոնք որսի էին դուրս եկել Սանտա Ֆեից 150 կմ-ի վրա գտնվող Խերոն լիճ:

Ականատեսների խոսքով`  ինքաթիռը լիճն է ընկեր ապրիլի 24-ին: Աղետի վայր են ժամանել ջրասուզակներն ու ոստիկանությունը. մինչ այդ արդեն ինքնաթիռը լրիվ ջրի մեջ էր ընկղմվել ու  ջրի երես էին դուրս եկել սպիտակ նյութով (որը պարզվեց` կոկաին է) փաթեթներ: Լիճը շղթայվեց: Նախնական տվյալների համաձայն` օդանավում գտնվողներից ոչ մեկը չի փրկվել: Ում էր պատկանում ինքնաթիռը, նույնպես պարզված չէ: Վթարի պատճառն, ամենայն հավանականությամբ,  եղանակային վատ պայմաններն են եղել:

Դիտվել է 1037 անգամ:
Print Friendly

Leave a Reply