Այսօր Մեռելոց է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 25, 2011 11:27

Այսօր Մեռելոց է` ննջեցյալների հիշատակության օրը:  Հայ Առաքելական եկեղեցիներում կտրվի Սուրբ Պատարագ և ընդհանուր հոգեհանգիստ: Կառավարության որոշմամբ այսօր` ապրիլի 25-ը, ոչ աշխատանքային է:

Կառավարությունը որոշումը կայացրել էր նախորդ տարի դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած նիստում: Ըստ այդմ, փոփոխություներ են կատարվել 2011 թ. աշխատանքային և հանգստյան օրերի գրաֆիկում, որոնց համաձայն, 2011-ի ապրիլի 25-ի, օգոստոսի 1-ի, օգոստոսի 15-ի և սեպտեմբերի 12-ի աշխատանքային երկուշաբթի օրերը համապատասխանաբար տեղափոխել 2011 թվականի ապրիլի 30-ը, օգոստոսի 6-ը, օգոստոսի 20-ը և սեպտեմբերի 17-ը` շաբաթ օրերը:

Դիտվել է 1015 անգամ:
Print Friendly

Leave a Reply