Ինդոնեզիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 25, 2011 10:40

Վաղ առավոտյան ինդոնեզական Սուլավեսի կղզու մոտ 6,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնն, ըստ ամերիկյան երկրաբանական ծառայության  տվյալների, գտնվում է   Կենդարի քաղաքից 75 կմ հարավ-արևելք: Օդերևութաբանական ու երկրաֆիզիկայի ինդոնեզական գործակալությունն էլ իր հերթին երկրաշարժի հզորությունը գնահատել է 6 մագնիտուդ  ու հայտնել, որ էպիկենտրոնը Կենդարիից 55 կմ հեռավորության վրա է:

Իշխանությունները դեռևս տվյալներ չունեն զոհերի և ավերածությունների մասին: Ցունամիի վտանգի մասին լուրեր նույնպես չեն տարածվել:

Ինդոնեզիան գտնվում է մոլորակի ամենաակտիվ սեյսմիկ գոտում. այն   Խաղաղօվկիանոսյան հրե օղակի մի մասն է: Ամեն տարի այստեղ գրանցվում է ավելի քան 7000 երկրաշարժ`  4  մագնիտուդ հզորությամբ:

2010-ի հոկտեմբերի վերջին  միաժամանակ տեղի ունեցած երկրաշարժի և հրաբխի ժայթքման հետևանքով Ինդոնեզիայում զոհվեց 400 մարդ,  2009-ի սեպտեմբերի 30-ին Սումատրա կղզում  տեղի ունեցած երկրաշարժի պատճառով զոհվեց 1100 մարդ:  2006-ին Ճավա կղզում   երկրաշարժի զոհ դարձավ  6 հազար մարդ:

Դիտվել է 1107 անգամ:
Print Friendly

Leave a Reply