Փարիզը ցանկանում է վերականգնել սահմանապահ հսկողությունը “շենգենի” շրջանակներում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 24, 2011 22:52

Ֆրանսիան նախաձեռնում է սահմանապահ հսկողության վերականգնումը, սակայն մտադիր չէ դուրս գալ Շենգենի պայմանագրից: Իտալիայի արտգործ նախարար Ֆրանկո Ֆրատտինին հայտարարել է, որ ոչ ոք չի ծրագրում խափանել Շենգենյան գոտու սահմաններում  ազատ տեղաշարժի հիմնական սկզբունքները, սակայն պայմանագիրն ակնհայտորեն սրբագրման կարիք ունի: Այս մասին հաղորդում է “Reuters” գործակալությունը:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին 2011 թ. ապրիլի 26-ին կժամանի Հռոմ`  Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի հետ բանակցություններ վարելու Մահրիբի երկրներից հարաճուն անօրինական ներգաղթի դեմ պայքարի միջոցների շուրջ: Հենց Իտալիայի տարածքից է վերջին շրջանում անօրինական ներգաղթողների հիմնական հոսքը (որոնք հիմնականում  գալիս են Լիբիայից և Թունիսից): Գրեթե 25 հազար ֆրանսալեզու թունիսցիներ գտնվում են Ապենինյան թերակղզում,  նրանց մեծ մասի համար վերջնակետը Ֆրանսիան է:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ անօրինական ներգաղթյալների հեղեղի պատճառով Փարիզը լրջորեն քննարկում է Շենգենի պայմանագրից դուրս գալու հնարավորությունը:

Ներգաղթողների հոսքն արգելակելու համար Ֆրանսիան արդեն ստիպված է եղել դադարեցնելու երկաթուղային կապը Իտալիայի հետ: Այն ժամանակ ներգաղթյալներից պահանջում էին հաստատել, որ բավականաչափ ֆինանսական միջոցներ ունեն երկրում իրենց ապահովելու համար:

Դիտվել է 1124 անգամ:
Print Friendly

Leave a Reply