Անկարգություններ Հարավային Սուդանում. զոհվել է 57 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 24, 2011 22:21

Հարավային Սուդանի Ջոնգլեյ նահանգում  ապրիլի 23-ին ռազմական գործողություններ սկսվեցին: Հարավային Սուդանի բանակը  հարձակման անցավ ապստամբների դեմ, որոնց գլխավորում է Հյուսիսային Սուդանի գեներալ  Գաբրիել Տանգանյին: Ինչպես հաղորդում է “Ասոշիեյթեդ պրես” գործակալությունը, բախումների հետևանքով զոհվել է առնվազն 57 մարդ: Հաղորդվում է, որ Հարավի զինվորական միավորումները հանկարծակի գրոհել են Տանգանյիի ուժերի վրա, որոնք տեղակայված էին Կալդատի շրջանում: Ընդ որում Հարավային Սուդանի ղեկավարությունը մեղադրել է Հյուսիսի իշխանություններին, որ նրանք պաշտպանում են և զենք մատակարարում ապստամբ խմբավորումներին Հարավում  նոր պետություն կազմավորվելուց առաջ իրավիճակը ապակայունացնելու համար:
Հիշեցնենք, որ 1983 թ. իսլամական Հյուսիսի, որի բնակչության հիմնական մասը արաբ է, և հիմնականում ոչ արաբ բնակչությամբ քրիստոնեական հարավի միջև բռնկված քաղաքացիական պատերազմի արդյունքում հանրաքվե է անցկացվել Հարավային Սուդանի անջատվելու հարցի վերաբերյալ: Քվեարկության արդյունքում որոշում է ընդունվել Հարավի առանձնացման մասին, որը պաշտոնապես ինքնիշխանություն պետք է ստանա այս տարվա հուլիսի 9-ին: ՄԱԿ-ի տվյալների համաձայն` 2011 թ. սկզբից Հարավային Սուդանում միջցեղային և բանակի ու ապստամբների բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 800 մարդ:

Դիտվել է 1452 անգամ:
Print Friendly

Leave a Reply