Կնոջ թույլ տված ճակատագրական սխալները

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | April 23, 2011 22:20

Ինչ սխալներ են թույլ տալիս կանայք, որոնք վանում են տղամարդկանց: Ահա այդ սխալները.

Մրցակցությունը տղամարդու հետ

Յուրաքանչյուր տղամարդ կարծում է, որ արժանի է ամենագեղեցիկ, խելացի, տնտեսող ու սեքսուալ կնոջը: Դա, իհարկե այդպես է, սակայն, կա մի բայց. Աղջիկն, իհարկե, պետք է լինի ամենալավը բոլոր աղջիկների մեջ, սակայն չպետք է շահի տղամարդու հետ մրցակցության մեջ: Դրա համար, կանայք, գլուխ մի գովեք մասնագիտական ձեռքբերումներով ու էլի  որոշ բաներով, որոնցից ձեր տղամարդը հեռու է: Հակառակ դեպքում  ձեր կերպարը ստվեր կգցի նրա  վրա ու ի վերջո, վիրավորված ինքնասիրությունը կստիպի նրան թողնել ձեզ ու հեռանալ:

Որոշում ընդունելը

Դուք արդեն ամեն ինչ որոշել եք, թե ինչը և որտեղ պետք է կատարվի կամ ինչպես: Այո, ամեն ինչ գերազանց է, սակայն փորձեք  նույնն անել մտքում, առանց այդ պրոցեսի մեջ ընկերոջը կամ ամուսնուն ներքաշելու: Այդ դուք եք վճռել, որ ամեն ինչ որոշված է ու հետդարձի ճանապարհ չկա: Հիշեք, որ տղամարդն ինքը պետք է որոշումներ ընդունի, դուք պարզապես կարող եք զգուշորեն նրան այդ մտքին ուղղորդել, ոչ մի դեպքում նրան չճնշելով:

Անցյալի հիշողություններ

Երբեք էլ չարժե ներկա ընկերոջը համեմատել նախկինի հետ, ավելին, առավել ևս, եթե նախկինը համեմատությունից չի շահում: Ավելի լավ է “համրանաք”, եթե նա փորձի հարցուփորձ անել նախկինի վերաբերյալ, քանի որ ոչ մեկն էլ ճիշտը չի սիրում լսել: Իսկ այ օրինակ գովեստը` բոլորը:  Մի փորձեք փորփրել նաև նրա անցյալը և նախկինի հանդեպ զգացմունքները, քանի որ կարող է աշխատել զգացմունքների “վերադարձի” մեխանիզմը: Իսկ դա ձեզ ամենևին էլ հարկավոր չէ:

Հարց սիրո մասին

Կանայք սիրում են ականջներով: Բնականաբար, նա անընդհատ ուզում է սիրելիից սիրո հավաստիացումներ լսել: Այսպես ուրեմն. Տղամարդիկ կատաղում են անընդհատ` “Դու ինձ սիում ես” հարցից” եթե դուք փորձեք ստուգել նրա համբերությունը, ապա տղամարդը  կարող է կարծել, թե դուք վատ հիշողություն ունեք: Ի վերջո, նման հարցադրումը կարող է բումերանգի պես անդրադառնալ ու նա ինքն իրեն իսկապես էլ  հարց կտա` արդյոք  սիրում է ձեզ:

Ցուցադրական խաղ

Պետք չէ հասարակության առջև ցուցադրել ձեր հարաբերությունները, ասենք` չթողնել նրան  ծանոթի հետ առանձին զրուցել, սոցիալական կայքերում ձեր լուսանկարները տեղադրել առանց նրա համաձայնության: Տղամարդը թանգարանային ցուցանմուշ չէ, ավելին, նա ռազմավար չէ:

Պլանավորում

Կարծում եք նրան հաճելի է, որ իր փոխարեն կյանքն ինչ որ մեկը պլանավորել է: Նրան որոշումներ կայացնելու հնարավորություն տվեք: Բնական է, որ ցանկանում եք մասնակցել այդ գործընթացին, սակայն , հավատացեք, նա ինքը անհրաժեշտության դեպքում ձեզ կհրավիրի, եթե գտնի հարմար:

Հրամանատարություն

Մտածեք. կարելի է ձեզ վերադաստիարակել: Ոչ: Տարօրինակ է: Իսկ այդ դեպքում ինչպես եք մտածում վերադաստիարակել նրան: Վերջ տվեք հրամայելուն ու կարգադրություններ անելուն:

Վերահսկում

Դադարեցրեք նրան անընդհատ SMS-ներ գրել կամ էլ ստուգել, թե որտեղ է նա այս պահին ու ինչու լսափողը չի վերցնում: Չի կարելի անընդհատ հարցնել` կարոտել է ձեզ, թե` ոչ: Նա կարող է և կարոտել, սակայն զբաղված լինելով պատասխանելն անհնար է: Իսկ ձեր նվնվոցը ուղղակի կզայրացնի ու նրա միայն կմնա հեռախոսն անջատել:

Եսասիրության ցուցադրություն

Քանի անգամ եք խանութում հարցրել` սազում է այս կամ այն հագուստը, զարդը…

Ձեր ուշադրության կենտրոնում ոչ թե տղամարդն է, այլ հագուստը: Այդ դեպքում, ինչ եք ուզում ձեր հարաբերություններից: Գուցե արժե ասել`” այս կոստյումը քեզ շատ կսազի”:

Ամենահաճախ արտաբերվող  “մենքը”

Հաճախ են կանայք իրեն ու տղամարդուն նույնացնում, համարում  մեկ անբաժան  ամբողջություն: Սակայն, տղամարդը պետք է անկախ լինի: Եվ անընդհատ` “ մենք մտածում ենք, մենք կարծում ենքը” կարող է համբերությունից հանել նրան:

Դիտվել է 4053 անգամ:
Print Friendly

Leave a Reply