Ջահերով երթը մեկնարկեց
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 23, 2011 22:17
Երեւանում մեկնարկել է արդեն ավանդական դարձած ջահերով երթը, որը կավարտվի Ծիծեռնակաբերդի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի հուշահամալիրում: Կեսգիշերն անց կսկսվի «Հսկման գիշերը»:(ֆոտոռեպորտաժ):
Այս տարի երթը մեկնարկեց ոչ թե«Ազատության», այլ նրա հարակից «Ֆրանսիայի հրապարակից»:
Հազարավոր մարդիկ դրոշներով ու պաստառներով այս պահին երթով շարժվում են դեպի Ծիծեռնակաբերդ:
Մինչ երթի մեկնարկը հավաքվածներին դիմեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, նշելով, որ ջահերով երթը հայ ժողովրդի միասնականության խորհրդանիշն է, իսկ կրակը մարմնավորում է հայ ժողովրդի ոգին եւ միասնականությունը, ինչպես նաեւ ժողովրդի հավերժական պայքարը:
«Մենք պետք է սովորենք հարաբերվել թուրքերի հետ, նրանց հետ խոսել հավասարը հավասարի պես: Մեզ պետք չէ թուրքերի կեղծ ներողությունը, մենք իրական հատուցում ենք պահանջում»,- ասաց Հովհաննիսյանը, հավելելով, որ ջահերով երթը տարեց տարի ավելի ու ավելի շատ քաղաքներ է ներառում` Մոսկվա, Լոս-Անջելես, Թբիլիսի, Ստեփանակերտ եւ Հայաստանի 13 քաղաքներ:
Ամփոփելով` նա նշեց, որ Ցեղասպանությունը զրկեց մեզ մարդավայել ապրելու իրավունքից եւ Հայաստանի ներկայիս վիճակը բացասական բոլոր առումներով Ցեղասպանության հետեւանք է:
Բայց հայ ժողովուրդը շարունակելու է պայքարել նոր հնարավորությունների եւ ապագայի համար:






Facebook
Tweet This
Email This Post
