Բախտն ուղեկից էր առաջատարներին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 23, 2011 20:40

Ապրիլի 23-ին կայացած ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի հանդիպումներն անցան լարված պայքարում: «Միկան» սեփական հարկի տակ «Ուլիսի» հետ անցկացրած խաղում զիջում էր 0:3 հաշվով, սակայն կարողացավ կրճատել  տարբերությունը` 2:3: Իսկ հանդիպման վերջին րոպեներին «Ուլիսի» ֆուտբոլիստներին փրկեց դարպասաձողը: Վերջինս հաղթանակի շնորհիվ պահպանեց առաջատարի դիրքը: Ի դեպ, բախտն ուղեկից էր նաև մյուս առաջատարներին` «Փյունիկին» և «Գանձասարին»:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԴՅՈւՆՔՆԵՐ

«Արարատ»-«Փյունիկ»` 1:4 (0:2)
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Մրցավար`
Մանուկ Ֆահրադյան
Գոլերը` Մխիթար Գրիգորյան, 67 («Արարատ»), Էդգար Մանուչարյան, 2, Էդգար Մալաքյան, 24, Մարկոս Պիզելի, 47, 90+2 («Փյունիկ»)

«Բանանց»-«Շիրակ»` 2:2 (1:0)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար`
Անդրանիկ Արսենյան
Գոլերը` Վալտեր Պողոսյան, 18, Բրունո Կորրեա, 51 («Բանանց») Կարեն Ն. Խաչատրյան, 75, Անդրանիկ Բարիկյան, 78, 11մ («Շիրակ»)

«Իմպուլս»-«Գանձասար»` 2:2 (0:0)
Իջևան, «Արնար» մարզադաշտ
Մրցավար`
Գևորգ Եղոյան
Գոլերը` Զավեն Բադոյան, 62, Արտակ Հովհաննիսյան, 90+4 («Իմպուլս»), Վլադիմիր Մատիչ, 77, Նոա Կասուլե, 86 («Գանձասար»)

«Միկա»-«Ուլիս`» 2:3 (0:2)
Երևան, «Միկա» մարզադաշտ
Մրցավար`
Սուրեն Բալիյան
Գոլերը` Աղվան Մկրտչյան, 75, Նարեկ Բեգլարյան, 83 («Միկա»), Արտակ Գրիգորյան, 15, Արտյոմ Ադամյան, 22, 11մ, Շոթա Ջիքիա, 51 («Ուլիս»)

Մրցաշարային աղյուսակ

Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
Ուլիս 6 5 1 0 13 4 16
Փյունիկ 6 4 1 1 11 6 13
Գանձասար 6 3 3 0 6 3 12
Միկա 6 2 2 2 8 6 8
Իմպուլս 6 2 1 3 8 8 7
Շիրակ 6 1 2 3 5 8 5
Բանանց 6 0 3 3 7 11 3
Արարատ 6 0 1 5 2 14 1
Դիտվել է 1033 անգամ:
Print Friendly

Leave a Reply