Ինչպես պետք է ճիշտ ներկել շուրթերը

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | April 23, 2011 19:38

Շրթներկը  դիմահարդարման կարևորագույն տարր է : Սխալ ընտրված գույնն էլ հաճախ աղավաղում է  ողջ կերպարը: Շրթներկի գույնն  ընտրելիս պետք է հաշվի առնել տարիքը, դեմքի գույնը, մազերը, մաշկի տեսակը, ատամների գույնը, օրվա ժամն ու նույնիսկ լուսավորվածությունը: Բացի թվարկվածից, շրթներկը պետք է ներդաշնակի ընդհանուր դիմահարդարման ու հագուստի ոճի հետ:

Գունային գամման բաժանվում է 3 հիմնական խմբի:

Տաք (բոլոր մարջանային, դեղձի ու  գազարագույնի երանգները):

Սառը (վարդագույնի բոլոր երանգները):

Չեզոք (բեժի, շագանակագույնի, տեռատկտի բոլոր երանգները):

Տարիքային առանձնահատկությունների համաձայն էլ պետք է օգտագործել մուգ կամ ճչան երանգներ: Օրինակ` երիտասադ աղջիկներն ավելի ճիշտ կլինի կիրառեն բաց երանգներ, երիտասարդ կանայք` հյութեղ գույներ, հասուն կանայք` մուգ և աչքի չզարնող գույներ: Սակայն, մուգ գույներն ընդգծում են նաև կնճիռները, իսկ  պաստելային գույները, հակառակը,  կարծես քողարկում են դրանք: Երկնագույն աչքեր ունեցողներին խորհուրդ են տրվում բեժի, վարդագույնի ու բալագույնի բոլոր երանգները, մոխրագույն աչքեր ունեցողներին` բեժի ու սալորագույնի երանգները: Կանաչաչյաներին` տեռակոտի ու գազարագույնի երանգները: Շագանակագույն աչքեր ունեցողներին` շագանակագույն, վառ կարմիր և բաց վարդագույն երանգները:

Կա մի ընդհանուր կանոն. Եթե մաշկի գույնը տաք երանգ ունի, ապա շրթներկը նույնպես պետք է տաք երանգ ունենա և հակառակը:

Մուգ մաշկի դեպքում նախընտրելի են շոկոլադային երանգները, գինու, կարմիր, սալորի ու պաստելային երանգները: Բաց գույնի մաշկի դեպքում հարմար են բեժ, բաց մարջանագույն, բաց վարդագույն երանգները: Կապտաչյա կամ կանաչաչյա շիկամազներին հարմար են վարդագույն, մարջանագույն երանգները,  խրախուսելի են վառ գույները: Սպիտակ ու վարդագույն մաշկ  և շագանակագույն մազեր ունեցողներին կսազեն բաց շագանակագույն կամ էլ սալորագույն երանգները: Մուգ աչքերով ու մուգ մաշկով սևահերներին կսազեն սալորագույն, շոկոլադագույն, գազարագույն և մուգ կարմիր գույնով շրթներկերը:

Եթե ձեր ատամները ճերմակ են, ապա կարող եք հանգիստ օգտագործել ցանկացած երանգ, որը համապատասխանի ձեր մաշկի, մազերի ու աչքերի  գույնին: Ում ատամները դեղնավուն են, պետք է զգուշորեն ընտրեն  գույնը,  պետք չէ օգտագործել պերլամուտրե փայլով կամ էլ մուգ գույն ունեցող շրթներկ, որն էլ ավելի կընդգծի ատամների դեղնությունը: Իսկ եթե ձեր ատամները “կատարյալ” չեն, ապա արժե օգտագործել բաց երանգներ ու շուրթերի փայլ:

Օրվա լուսավոր ժամերին կարելի է ասենք բաց գույնով  ու փայլով շրթներկ օգտագործել, իսկ երեկոյան ժամերին ավելի հարմար են հյութեղ ու մուգ գույները: Ցանկացած դեպքում, այս կամ այն երանգն ընտրելիս, կողմնորոշվեք միայն ձեզնով:

Դիտվել է 4031 անգամ:
Print Friendly

Leave a Reply