Ապրիլի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 23, 2011 18:30

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, ապրիլի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա արձակել են ավելի քան 1700 կրակոց, որից մոտ 800-ը` միայն ապրիլի 17-ին:
Հատկանշական է, որ այդքանից հետո, ադրբեջանական քարոզչամեքենան ինչպես միշտ, այնպես էլ անցած շաբաթվա ընթացքում տեղեկություններ էր տարածում առ այն, թե իբր հրադադարի խախտման նախաձեռնողը հայկական կողմն է: Դեռ ավելին, ապրիլի 20-ին և 22-ին պաշտոնական Բաքուն շտապեց իր բանակում միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հիմքի վրա տեղի ունեցած երեք զինվորների վիրավորման դեպքերը ներկայացնել որպես ՊԲ-ի կողմից իրականացված նախահարձակ գործողությունների հետևանք:
Չնայած հակառակորդի դրսևորած ակտիվությանը, այդուամենայնիվ շփման գծի ողջ երկարությամբ ՊԲ-ի ստորաբաժանումները շարունակել են պահպանել հրադադարի ռեժիմը և միաժամանակ վստահորեն իրականացրել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Դիտվել է 921 անգամ:
Print Friendly

Leave a Reply