Արգենտինայի խորհրդարանի վերին պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 23, 2011 18:25

Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի նախօրեին Արգենտինայի խորհրդարանի վերին պալատը` սենատորներ Դանիել Ֆիլմուսի, Ռուբեն Ժուստինիանիի, Էրնեստո Սանսի և Սոնիա Էսկուդերոյի նախաձեռնությամբ ընդունել է հայտարարություն, որով կրկին անգամ դատապարտում է Մեծ եղեռնի հեղինակներին:

Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ «ապրիլի 24-ի նախօրեին, երբ լրանում է 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում մարդկության դեմ գործած այդ հանցագործության 96–րդ տարելիցը, Ազգային սենատը վերահաստատում է իր որոշումը` ապրիլի 24-ը հռչակել «Հանդուրժողականության և ազգերի միջև հարգանքի օր»` ի հիշատակ հայ ժողովրդի դեմ գործած ցեղասպանության»:

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ «Ազգային սենատը դատապարտում է ՄԱԿ-ի 1948 թ. «Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին» համաձայնագրով նախատեսված ցեղասպանության բոլոր ձևերն ու անհանդուրժողականության և ցեղասպանության ժխտմանն ուղված բոլոր դրսևորումները և իր համերաշխությունն է հայտնում արգենտինահայ համայնքի հետ»:

Դիտվել է 1262 անգամ:
Print Friendly

Leave a Reply