ԵՊՀ-ում կկազմակերպվի մոմավառություն` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 23, 2011 16:26
Ապրիլի 24-ի առավոտյան, ինչպես յուրաքանչյուր տարի, համալսարանականները երթ կկազմակերպեն դեպի Ծիծեռնակաբերդ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Երեւանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը, այսօր երեկոյան համալսարանի առաջին հարկի նախասրահում մոմավառություն կկատարվի, որին կմասնակցի շուրջ 200 ուսանող: Այս խորհրդանշական արարողությանը կարող են մասնակցել ոչ միայն պետհամալսարանի ուսանողներն ու դասախոսական կազմը, այլեւ այլ բուհերի ներկայացուցիչներ:
Ց. Ակոպյանը նշեց, որ ապրիլի 24-ի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առիթով մոմավառություն ԵՊՀ-ն առաջին անգամ է կազմակերպում: «Մենք ողջունում ենք երիտասարդների կազմակերպած յուրաքանչյուր նախաձեռնություն, քանի որ նրանք միջազգային հանրությանը կարող են ստիպել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ կանխարգելել նմանատիպ ոճրագործությունների կրկնությունը»,- ասաց նա:






Facebook
Tweet This
Email This Post
