Ավտոպատահար Սևան-Երևան ճանապարհին, 5 մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 23, 2011 16:20

Այսօր  ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 00.05-ի սահմաններում 38-ամյա Մհեր Ս.-ն «Մերսեդես Բենց-430» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ճանապարհի 29-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված, 34-ամյա Արամ Մ.-ին պատկանող «ԳԱԶ-2410» և 26-ամյա Սևակ Վ.-ին պատկանող «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենաներին:

Պատահարի հետևանքով Սևակ Վ.-ն և նշված մեքենաների մոտ գտնվող 4 քաղաքացիներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նախապատրաստվում են նյութեր:

Կատարվում է քննություն:

Դիտվել է 1028 անգամ:
Print Friendly

Leave a Reply