Հյուսիս- հարավ ավտոմայրուղու կառուցման աշխատանքները կմեկնարկեն աշնանը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 23, 2011 16:03

Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման աշխատանքները կմեկնարկեն այս տարվա սեպտեմբեր- հոկտեմբերին: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, դրանով Երեւան-Բաթում ավտոճանապարհը կկրճատվի մոտ 190 կմ-ով:

Հյուսիս-հարավ ավտոմայրուղու երկարությունը կկազմի 545 կմ` ձգվելով Մեղրիից մինչեւ Բավրա: Ա. Բաղդասարյանի գնահատմամբ` այս աննախադեպ ենթակառուցվածքային ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. այն կապելու է Վրաստանը, Հայաստանն ու Իրանը: ԱԱԽ քարտուղարի խոսքով` որոշվել է ավտոմայրուղին կառուցել ոչ թե ավանդական ասֆալտապատման եղանակով, այլ` երկաթբետոնե հիմքով, որպեսզի այն ամուր լինի:

Ծրագրի կառուցողը կընտրվի միջազգային միցույթի արդյունքում: «Սա ոչ միայն քաղաքական, այլ նաեւ սոցիալ-տնտեսական կարեւորություն ունի: Ծրագիրը կնպաստի շինարարության, երկաթբետոնե գործարանների աշխատանքի ակտիվացմանը»,- հավաստիացրեց Ա. Բաղդասարյանը:

Դիտվել է 1295 անգամ:
Print Friendly

Leave a Reply