Մրցույթ Սլովակիայի Հանրապետության ուսումնական հաստատություններում սովորելու համար

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 23, 2011 15:59

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ 2011-2012 ուսումնական տարում Սլովակիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսի կրթական աստիճան ստանալու համար /մեկ կրթաթոշակ/ հետևյալ մասնագիտություններով.
Բիզնես և կառավարում,
Բնապահպանություն և շրջակա միջավայր,
Ճարտարագիտություն և շինարարություն
Գյուղատնտեսություն
Հաղորդակցություն
Անտառաբուծություն
Ջրային ռեսուրսների կառավարում
Արդյունաբերություն
Բժշկական գիտություններ
Ատամնաբուժական վիրաբուժություն
Դեղագործություն
Անասնաբուժություն
Ֆիզիկական կուլտուրա
Մրցույթին կարող են մասնակցել բակալավրի կրթական աստիճան ունեցող  18-ից 26 տարեկան ՀՀ քաղաքացիները:

Դիտվել է 944 անգամ:
Print Friendly

Leave a Reply