Կարսի` հայ-թուրքական բարեկամության արձանը կտեղափոխվի աղբանոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 23, 2011 15:47

Կարսում ավարտվել են հայ եւ թուրք ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող «Մարդկության եւ խաղաղության» հուշարձանի ապամոնտաժման տեխնիկական աշխատանքները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Զաման»-ը, առաջիկա 2-3 օրերի ընթացքում սկսվելու են արձանի մասնատման աշխատանքները, որոնց ավարտից հետո հուշարձանի կտորները կտեղափոխվեն աղբանոց:

Ի դեպ, այսօր 200 թուրք արվեստագետներ պատրաստվում են Կարսում բողոքի ակցիա կազմակերպել՝ ի պաշտպանություն հայ եւ թուրք ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի։ Ակցիային մասնակցելու են նաեւ Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն, ում նախաձեռնությամբ կառուցվել է արձանը, եւ հուշարձանի քանդակագործ Մեհմեդ Աքսոյը:

Դիտվել է 810 անգամ:
Print Friendly

Leave a Reply