ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է ֆրանսիական պատվիրակությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | April 23, 2011 13:38

Ապրիլի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանն ընդունեցՖրանսիայից ժամանած պատվիրակությանը, որը գլխավորում է ֆրանսիական խորհրդարանի պատգամավոր, Ալֆորվիլքաղաքի քաղաքապետ Ռենե  Ռուկեն:
Ողջունելով հյուրերին, Գեորգի Պետրոսյանը նշեց այցի կարևորությունը ԼՂՀ իրողություններին ծանոթանալու և դրանք անաչառ եվրոպական հանրությանը ներկայացնելու տեսակետից:
Հյուրերը նշեցին, որ այցի գլխավոր նպատակն է` Արցախը ցույց տալ ֆրանսիական «Դպրոցասեր» գիմնազիայի մի խումբ սաների, որոնց այցը կազմակերպել է բարերար Սարգիս Բեդոյանը:
Ռենե Ռուկեի խոսքերով, անկախության 20 տարիներին Լեռնային Ղարաբաղին հաջողվել է մի շարք ձեռքբերումներ ունենալ պետական շինարարության, քաղաքացիական հասարակության զարգացման և հետպատերազմյա  վերականգնման ոլորտներում: Ալֆորվիլի փոխքաղաքապետ Ռիչարդ Անանյանը և պատվիրակության մյուս անդամները նշեցին իրենց պատրաստակամությունը` այսուհետ ևս սատարելու Արցախի ժողովրդի  իղձերին:
ԼՂԳ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամաբ` Գեորգի Պետրոսյանը  հյուրերին ներկայացրեց ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման և պետականաշինության հիմնական փուլերը, նշելով, որ համապատասխան ռազմավարական ծրագրի իրականացման շնորհիվ հանրապետությունը վերականգնողական փուլից անցում է կատարել դեպի զարգացման փուլ: Ընդսմին, նա ընդգծեց, որ 2006 թվականին հանրապետության սահմանադրության ընդունումը դարձավ բեկումնային պահ և ընդհանրացրեց անկախ պետականության կառուցման տարիներին ձեռք բերված բոլոր նվաճումները:
ԼՂՀ  արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը  շնորհակալություն հայտնեց ֆրանսիական պատվիրակության անդամներին` ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի լուծման հարցին  աջակցելու համար:
Դիտվել է 1330 անգամ:
Print Friendly

Leave a Reply