16-րդ թաղամասի բնակիչը հրկիզել է իր բնակարանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 23, 2011 13:27

Ապրիլի 22-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 16-րդ թաղամասի մի բնակիչ և հայտնել որ իրենց շենքի բնակարաններից մեկի բնակիչ Գրիգոր Ա.-ն սեփական բնակարանը հրկիզել է:

Ոստիկանները պարզել են, որ Գրիգոր Ա.-ն իր բնակարանում դիտավորությամբ հրկիզել է տան գույքը:

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 13.00-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով:

Ձեռնարկվում են միջոցառումներ Գրիգոր Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն:

Դիտվել է 825 անգամ:
Print Friendly

Leave a Reply