Երբ գողը հանել է դիմակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 23, 2011 13:08

54-ամյա Վահան Գ.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը,  ժամը 2-ի սահմաններում, Յան Ռայնիսի փողոցում գտնվող, իր խանութից գողություն կատարելու պահին նկատել է դիմակավորված անձի: Երբ անծանոթը հանել է դիմակը, պարզվել է, որ խանութի հարևանությամբ բնակվող ոմն Սամվելիկն է, որը դիմել է փախուստի:

Ոստիկանները պարզել են, որ Սամվելիկը 1994 թ. ծնված Սամվել Գ.-ն է, որը նշված խանութից հափշտակել էր բջջային հեռախոսի լիցքավորման քարտեր և տարբեր տեսակի ծխախոտ:

Ապրիլի 22-ին, ժամը 17.25-ին, բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Գևորգ Ա.-ն և խոստովանել, որ նշված հանցագործությունը ինքն ու Սամվել Գ.-ն կատարել են միասին:

Գևորգ Ա.-ն ներկայացվել է քննչական բաժին:

Սամվել Գ.-ն ձերբակալված է:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 725 անգամ:
Print Friendly

Leave a Reply